Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

«Արայի՛կ, հեռացի՛ր». ՀՅԴ-ականները երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն

187
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 20:15
«Արայի՛կ, հեռացի՛ր». ՀՅԴ-ականները երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն

Ինչպես արդեն հայտնել էինք՝ ՀՅԴ երիտասարդները մեկնարկել են բողոքի երթ. նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները, վանկարկելով «Արայի՛կ, հեռացի՛ր», Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարության շենք:

«Արայիկ Հարությունյանը մերժված է ուսանողների կողմից, աշակերտների կողմից: Արայիկ Հարությունյանը մերժված է հայ ժողովրդի կողմից: Հայաստանը հայ ժողովրդի հայրենիքն է, ուրեմն Հայաստանում կրթությունը պետք է լինի ազգային: Հայաստանի Հանրապետությունում ապազգային քաղաքականությունը մերժվում է»,- երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ երիտթևի երիտասարդներից մեկը:

«Արայի՛կ, հեռացի՛ր». ՀՅԴ-ականները երթով շարժվում են դեպի ԿԳՄՍ նախարարություն