Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

«Մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հենց սկզբից ամենակոշտ ուժային մեթոդներ չենք կիրառել». Փաշինյան

230
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 19:15
«Մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հենց սկզբից ամենակոշտ ուժային մեթոդներ չենք կիրառել». Փաշինյան

Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀՀ վարչապետից հետաքրքվեց, թե որքանով են տուգանքներն արդարացնում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները:
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ասում եք՝ դիմակ չկրողներին մի տուգանեք, դուք այդ քաղաքացիներին երբևէ կոչ արե՞լ եք, որ դիմակ կրեն...: Տուգանքն արդյունավետ միջոց է, քանի որ սկզբում տեսանք ձեր ասած տրամաբանության շրջանակների արդյունքը և կորոնավիրուսի թվերն աճեցին, վերահսկողությունից դուրս եկան: Մենք չենք ասում՝ ձեզ տուգանում ենք, ասում ենք՝ խնդրում ենք, դիմակ դրեք և դրան տվել ենք իրավական ուժ...: Այո՛, դիմակ կրելը էֆեկտիվ է, և մեր ամենամեծ սխալն այն է եղել, որ հենց սկզբից ամենակոշտ վարչական և ուժային մեթոդներ չենք կիրառել»: