Երևան`   +15 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

«Արայիկ Հարությունյանը կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին». Էդմոն Մարուքյան

170
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:55
«Արայիկ Հարությունյանը կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին». Էդմոն Մարուքյան

«Հարցապնդումը քննարկվեց: Այն հարյուր էջից ավելի է, և կանոնակարգը, որը նախորդ իշխանություններից ժառանգել ենք, այս իշխանությունը, բնականաբար, սրբորեն պահում է, որ հարցապնդում ներկայացնելիս էլ հնարավոր չլինի երկու րոպեից ավել հարց տալ և ընդհանուր հարցերի քանակը պիտի քսան րոպեն չգերազանցի»,- այս մասին ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ակնհայտ է, որ հեղափոխական իշխանությունը պաշտպանում է ԿԳՄՍ Նախարարին… Արայիկ Հարությունյանն ամենաշատ բողոքի ալիք բարձրացրած և իր կառավարման ոլորտում խնդիր առաջացրած նախարարն է և նա պետք է հեռանա...Նա կանգնած է Հայաստանի կրթության համակարգի զարգացման ճանապարհին»,- հավելեց ԼՀԿ ղեկավարը՝ նշելով որ վաղը կլինի քվեարկությունը, սակայն, ԼՀԿ ղեկավարի համոզմամբ՝ այն կտապալվի իշխող կուսակցության կողմից:

«Արայիկը կարա ինքը հրաժարական տա, պետք չի անպայման խորհրդարանն առաջարկի, որ վարչապետն իրեն ազատի»,- վերջում նկատեց Մարուքյանը: