Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

«Տիկին Զոհրաբյանի ասած՝ լրիվ «պռավալ տվեցիք» ձեր հարցապնդումը». Ալեն Սիմոնյան

176
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:40
«Տիկին Զոհրաբյանի ասած՝ լրիվ «պռավալ տվեցիք» ձեր հարցապնդումը». Ալեն Սիմոնյան

«Սա ավելի շատ նման էր շարադրության, թե ես ինչպես անցկացրեցի իմ ամառային արձակուրդները: Որևէ լուրջ բան, անկեղծ ասած, չեմ լսել: Վստահեցնում եմ՝ եթե դուք ներկա գտնվեք մեր նիստերին, մենք իրար ավելի շատ ենք քննադատում և ավելի լուրջ հարցեր ենք բարձրացնում»,- իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջելուն ուղղված ելույթներին:

«Ո՞ւր են եկեղեցու պատմության առարկայի հետ կապված հարցերը, ո՞ւր են կանացի զգեստներով ուսուցիչները, որ մեր երեխաներին այլասերություն են սովորեցնելու, ո՞ւր են այդ հարցապնդումները, ո՞ւր են թուրքական վարկերը, ո՞ւր են էն մնացած լուրջ հարցերը, որոնք որպես ալիք օգտագործելով բերեցիք այստեղ և տիկին Զոհրաբյանի ասած՝ լրիվ «պռավալ տվեցիք» ձեր հարցապնդումը»,- ասաց Ա. Սիմոնյանը:

«Պարոն Մարուքյանն ասում է՝ 88 պատգամավոր եք, չեք կարողանում լրատվական դաշտում ինչ-որ բան փոխել: Դուք էլ 17 պատգամավոր եք, չեք կարողանում ԱԺ-ի դիմաց 17 մարդ բերեք, որ այս հարցապնդումը պաշտպանի: Եթե COVID-ի հետ կապված մեր հանձնաժողովը. որը որ ստեղծել եք, էլի այս տրամաբանության մեջ է լինելու, սա ժամավաճառություն է»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը: