Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մեքենան ընկել է Սևանա լիճը. ՊՆ զինծառայողը տեղում մահացել է

347
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 16:10
Մեքենան ընկել է Սևանա լիճը. ՊՆ զինծառայողը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 53 կմ հատվածի հարևանությամբ գտնվող Սևանա լճում ավտեմեքենա կա։

Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Սյունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նունե Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել Սևանա լճից։