Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

«Ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել՝ անտեսելով». Նաիրի Հոխիկյան

159
Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ., 04:05
«Ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել՝ անտեսելով». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական և ադրբեջանական մեդիադաշտը համակարգված ձևով անցել է կեղծ տեղեկությունների տարածման՝ կապված «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) և Արցախի հետ:

Բնական է, որ մեր հակառակորդ երկիրը պիտի հսկա գումարներ ծախսի այդ տեղեկատվական դիվերսիան հնարավորինս տարածելու համար:

Կարծում եմ՝ հայկական մեդիադաշտը և սոցիալական հարթակների օգտատերերը լավ են հասկանում ինֆորմացիայի տարածման ալգորիթմները՝ հաշվի առնելով, որ որքան շատ արձագանք լինի այդ թեմայով, թեկուզ բացասական, այնքան այն տարածում կունենա:

Կարծում եմ՝ ադրբեջանական տեղեկատվական դիվերսիային պետք է արձագանքել՝ անտեսելով: Խնդրում եմ՝ մի կիսվեք (share) ադրբեջանական կեղծ հրապարակումներով, փոխարենը կարելի է այն խլացնել այլ՝ ավելի ուժեղ և իրականությանը համապատասխանող տեղեկությամբ՝ Թուրքիան ահաբեկիչներ է գործուղում Ադրբեջան»: