Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին «Քայլ արա, դուխով հեռացիր» պաստառի ֆոնին

157
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 14:30
Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը լուսանկարվեցին «Քայլ արա, դուխով հեռացիր» պաստառի ֆոնին

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուսանկարվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ ԿԳՄՍ նախախարի հրաժարականը պահանջող պաստառի ֆոնին:

Հիշեցնենք՝ այսօր մեծ աղմուկ բարձրացավ ԼՀԿ-ական պատգամավորներ՝ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի՝ «Քայլ արա, դուխով հեռացիր» պաստառի հետ կապված: Վերջիններն իրենց հետո Ազգային ժողով էին բերել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող պաստառ, որի մուտքը ԱԺ դահլիճ սկզբում արգելվել էր: