Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

«Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ՝ Դավիթ Սանասարյանը». Դանիել Իոաննիսյան

256
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 15:30
«Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ՝ Դավիթ Սանասարյանը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հեղափոխության առաջնորդներից մեկը ոչ թե Արայիկ Հարությունյանն էր, այլ, ասենք, Դավիթ Սանասարյանը, որ 1,5 տարի է, ինչ չի պաշտոնավարում:

Բայց էականը դա չի: Էականն այն է, որ կրթության և գիտության ոլորտներում տոտալ ֆեյլ է: Այո՛, որոշ փոփոխություններ կան, բայց դրանք, մեղմ ասած, անբավարար են:

Ուսուցիչներիի, դասախոսների ու գիտնականների աշխատավարձերն ամոթալի աստիճանի ցածր են: Այդ ոլորտներում մնում են հատուկենտ նվիրյալներն ու նրանք, ովքեր այլ տեղ չեն կարողանում աշխատել:

Շատ քիչ թվով կրթված ու գրագետ մարդիկ են ցանկանում ուսուցիչ դառնալ: Հեղափոխությունից առաջ դա իշխանության հակապետական ցանկության արտահայտում էր, իսկ հիմա՝ Արայիկ Հարությունյանի ապաշնորհության:

Հ. Գ. Եվ մի ասեք՝ «փող չկա», քանի որ կա: Արսեն Թորոսյանը հասավ իր ոլորտի ֆինանսավորման էական ավելացմանը, քանի որ պրոֆեսիոնալ է (ի տարբերություն Հարությունյան Արայիկի)»: