Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

«Հանրային»-ի պատիվն է՝ Պետրոս Ղազարյանը կխնդրի՞ ներողություն, թե՞ չի խնդրի». Անի Սամսոնյան

143
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 13:05
«Հանրային»-ի պատիվն է՝ Պետրոս Ղազարյանը կխնդրի՞ ներողություն, թե՞ չի խնդրի». Անի Սամսոնյան

Պետրոս Ղազարյանից Դուք պահանջում էիք ներողություն խնդրել, իսկապե՞ս գտնում եք, որ նա առաջնորդվում է այլ միտումներով, այլ խնդիրներ է լուծում առ այն, որ նրա կինն աշխատում է ԿԳՄՍՆ-ում որպես փոխնախարար, այսօր ԱԺ ճեպազրույցում լրագրողի հարցին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը պատասխանեց. «Ես ոչ թե պնդում եմ, այլ այդ մասին խոստովանել է Պետրոս Ղազարյանը՝ Հանրային հեռուստաընկերությունում, երբ ես նրան ասել եմ նրա կողմնակալության մասին, իսկ ինքն ասել է՝ «լավ եմ անում պաշտպանում եմ», և բոլորը դա լսել են: Ինչ վերաբերում է ներղությանը՝ ներողություն եմ պահանջում Պետրոս Ղազարյանից, բայց իմ սպասելիքը Հանրային հեռուստաընկերությունից է, որի հարկերից ինքը սնվում է: Հանրային հեռուստաընկերության պատիվն ու հեղինակությունն է՝ Պետրոս Ղազարյանը կխնդրի՞ ներողություն, թե չի խնդրի»,- ասել է Սամսոնյանը: