Երևան`   +3 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Տիխանովսկայան հայտարարել է, որ կերաշխավորի Լուկաշենկոյի անվտանգությունը, եթե նա «խաղաղ» հեռանա

968
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 12:35
Տիխանովսկայան հայտարարել է, որ կերաշխավորի Լուկաշենկոյի անվտանգությունը, եթե նա «խաղաղ» հեռանա

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ բելառուսական ընդդիմությունը պատրաստ է պետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին «անվտանգության երաշխիքներ» տրամադրել, եթե նա «խաղաղ» հեռանա իշխանությունից:

«Այս ամենը քննարկելի է։ Իհարկե, եթե նա խաղաղ ճանապարհով, մարդկայնորեն հեռանա, ապա այդպիսի հնարավորություն կլինի։ Կարող ենք նույնիսկ վստահաբար ասել։ Անձամբ ես, պետք է խոսեմ բոլորի փոխարեն։ Եվ այս հարցում հաշվի կառնվի բոլորի կարծիքը»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Լուկաշենկոյի անվտանգության երաշխիքների մասին լրացուցիչ հարցին Տիխանովսկայան պատասխանել է, որ նախագահը կստանա «նույնիսկ ավելին»: Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի «մեծ» երաշխիքներ ասելով։