Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

135
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 11:50
Րաֆֆու փողոցում կնոջը բերման ենթարկելու միջադեպի կապակցությամբ սկսվել է ծառայողական քննություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. «Սեպտեմբերի 15-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում ոստիկանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ, ոստիկանության պետի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:

Ոստիկանությունը միշտ հետևողական է եղել նման երևույթները կանխելու և բացառելու հարցում և այսուհետ էլ ամենայն խստությամբ է արձագանքելու այդպիսի ցանկացած դրսևորման, որ կարող է խաթարել ոստիկանություն-հասարակություն կապի և օրինականության ամրապնդման գործընթացը»: