Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

121
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 11:20
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն՝ hանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, երեկ հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված էին, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ն ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 106 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 145 փորձանմուշի հետազոտություն: