Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Երևանի քաղաքապետարանը հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի. «Հրապարակ»

114
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 09:10
Երևանի քաղաքապետարանը հանրակրթության վարչության պետի նոր ԺՊ ունի. «Հրապարակ»

«Երևանի քաղաքապետի կարգադրությամբ, դասախոս Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: Սա մի վարչություն է, որն աշխատում է մանկապարտեզների, դպրոցների հետ, սակայն, ինչպես նորանշանակ ԺՊ-ի տվյալներից հասկացանք, նա որևէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ, երբևէ դպրոցում չի աշխատել, հանրակրթության և նախակրթարանների հետ գործ չի ունեցել։

Նորանշանակը սոցիալական կառավարման մասնագետ է, ՖԲ-ում բիզնես վարելու «դասեր է տալիս», սովորեցնում, թե ինչպես գրանտ գրել։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: