Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2020 թ.

Հայկական ստորաբաժանումները կմեկնեն Բելառուս

188
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2020 թ., 00:35
Հայկական ստորաբաժանումները կմեկնեն Բելառուս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում կմասնակցեն զորավարժությունների: ՀԱՊԿ անդամ վեց երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները կփորձարկեն խաղաղապահ գործողության նախապատրաստումը և իրականացումը:

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն -2020» զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի 12-16-ը՝ Բելառուսի «Լոսվիդո» զորակայանում: