Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ինչու է Բելառուսի իշխանությունը վախենում Հարի Փոթերի մասին պատմող գրքից

917
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 23:40
Ինչու է Բելառուսի իշխանությունը վախենում Հարի Փոթերի մասին պատմող գրքից

Բելառուսի մաքսատունը տեղական հրատարակչությունից պահանջել է տեղեկատվություն, որ «Гары Потэр і таемная зала» («Հարի Փոթերը և գաղտնի սենյակը») գրքում իշխանության փլուզման կոչեր չկան: Այս լուրը հաստատել են գրքի հրատարակիչները։
«Յանուշկևիչ» հրատարակչության ներկայացուցչի խոսքով՝ նրանք ծրագրում են բելառուսերեն հրատարակել «Հարի Փոթերը և գաղտնի սենյակը» գիրքը: Սակայն Հանրապետության մաքսատունը պահանջել է նախ տեղեկատվություն տրամադրել այն մասին, որ գրքում գործող իշխանությունը տապալելու կոչեր չկան։ Ընդ որում, հայտնի է, որ տպաքանակը տպագրվել է արտասահմանում և այն տեղափոխում են Բելառուս։ Հրատարակիչները մտադիր են նման տեղեկանք պատրաստել տարածաշրջանային մաքսատան համար, ինչպես նաև պատմել «Հարի Փոթերի» սյուժեի և այն մասին, թե ինչով է հայտնի այս գիրքը:
Ավելի ուշ բելառուսական մաքսատունը հերքել է այդ փաստը։
Հիշեցնենք, որ Բելառուսում ավելի քան մեկ ամիս բողոքի ակցիաներ են ընթանում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որտեղ, ըստ ԿԸՀ պաշտոնական տեղեկատվության, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդ որում, այս պատմությունը՝ կապված երիտասարդ հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմության հետ, հանրապետությունում առաջինը չէ։ Օգոստոսի 26-ին «Նոր ռադիո»-ի հաղորդավար Դմիտրի Լավրովն ասել է, որ «քչերը գիտեն, բայց Բելառուսում նկարահանում են Հարի Փոթերի իրենց տարբերակը»:
«Արդեն մի քանի շաբաթ է այն ցուցադրվում է բացօթյա կինոթատրոններում»,- նշել է հաղորդավարը և պատմել կրթության նախարարության մոտ Հոգվարթսի օրինակով անցկացվող բողոքի ակցիաների մասին։
Արդյունքում նա ստիպված է եղել ազատվել աշխատանքից։