Երևան`   +19 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ԺՊ

170
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 21:45
Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ԺՊ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կարեն Սարգսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել օգոստոսի 18-ին։