Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

Վանաձորում խորը էտի անվան տակ ծառեր են ոչնչացրել

187
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 21:30
Վանաձորում խորը էտի անվան տակ ծառեր են ոչնչացրել

Վանաձորի Բանակի փողոցում ծառեր են հատվել, ահազանգում են բնակիչները։ Լոռու մարզպետարանի Բնապահպանության վարչության աշխատակիցները տեղում ուսումնասիրություն են կատարել։

«Տվյալ ժամանակահատվածում էտ չի կարելի իրականացնել, պետք է տերևաթափ լինի, նոր։ Սա խորը էտ էլ չի կարելի անվանել, ուղղակի, կարելի է ասել, ծառերը ոչնչացման եզրին են»,- ասել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը։

Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են ծառերի չափագրում, համապատասխան ուսումնասիրություններ: Կկազմվի արձանագրություն, այնուհետ համապատասխան ընթացակարգերով կդիմեն համայնքապետարանին և իրավապահ մարմիններին՝ գործին հետագա ընթացք տալու նպատակով:

Մանրամասները՝ Վանաձորի «Ֆորտունա» ՀԸ տեսանյութում:

Վանաձորում խորը էտի անվան տակ ծառեր են ոչնչացրել