Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Կալանքը կշարունակի գործել Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ

189
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 21:25
Կալանքը կշարունակի գործել Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել. «Դատարանը մասնակի վերացրել է Ռոբերտ Քոչարյանին պատկանող գույքի վրա դրված արգելանքը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։

Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։

Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում»: