Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

375
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 21:20
6 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17:00-ին «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Գոարտ Ստոուն» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամաս, սակայն մինչև շտապօգնության խմբի տեղ հասնելը քաղաքացին մահացել է:

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, մահացածը Ախթալայի բնակիչ, 57-ամյա Կամո Բարսեղյանն էր:

Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, նշված քարի արտադրամասում՝ աշխատակիցների ներկայությամբ, էլեկտրականության հետ կապված աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար սայթաքել է և մոտ 6 մետր բարձրությունից վայր ընկել ու տեղում մահացել: