Հայտնի է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը
![]() Ֆրանսիական ՊՍԺ-ը հայտարարել է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի արժեքը: Հարձակվողը մտադիր է ակումբը լքել գալիք ամռանը, իսկ 21-ամյա ֆուտբոլիստին ՊՍԺ-ը գնահատել է 325 միլիոն եվրո: Բազմաթիվ այլ ակումբներ այս թիվը համարում են ուռճացված, Մադրիդի «Ռեալ»-ն, օրինակ, հայտնել է, որ Մբապեի համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրոյից ոչ ավելի: Նախորդ տրանսֆերին «Ռեալը» Մբապեի համար պատրաստ էր վճարել 280 միլիոն եվրո, ինչը կդառնար ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը: Այս ռեկորդն առայժմ պատկանում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, որը 2017 թվականի ամռանը «Բարսելոնայից» ֆրանսիական ակումբ եկավ 222 միլիոն եվրոյի դիմաց: Transfermarkt.de-ի վարկածով՝ Մբապեն աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո: Նա ՊՍԺ-ի կազմում է 2017 թվականից, ակումբի կազմում 2 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2018-ին՝ աշխարհի չեմպիոն՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում: |

Սարգիս Ստեփանյանը՝ Պարաբազկամարտի Եվրոպայի 6-ակի չեմպիոն
22314.05.2026, 23:48
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի ԵԱ չեմպիոն
19713.05.2026, 21:54
Ըմբշամարտի ԵԱ. Վահե Հովեյանը՝ ոսկե մեդալակիր (տեսանյութ)
18612.05.2026, 21:12
Մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
18309.05.2026, 16:30
Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն (տեսանյութ)
19006.05.2026, 22:06
Նարեկ Մկրտչյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
25305.05.2026, 23:48
