ԱՀԿ-ը՝ #COVID_19-ից քաղած դասերի մասին
![]() Այսօր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 70-րդ նստաշրջանում 53 անդամ պետությունների առողջապահության նախարարները և հանրային առողջապահության ղեկավարները հավանություն տվեցին 2020-2025թթ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագծին, որը սահմանում է, թե կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ինչպես պետք է համագործակցեն առաջիկա 5 տարիներին քաղաքացիների՝ առողջությանն առնչվող ակնկալիքները բավարարելու ուղղությամբ: Նախագծի շրջանակում գերակայությունը տրվում է հետևյալ 3 ուղղություններին. · երաշխավորել որակյալ բուժօգնության համընդհանուր մատչելիության իրավունքը՝ զերծ մնալով ֆինանսական դժվարությունների հանդեպ վախից, · ապահովել պաշտպանություն արտակարգ իրավիճակներից, · կառուցել առողջ համայնքներ, որտեղ հանրային առողջապահությունը և համապատասխան պետական քաղաքականությունը կապահովեն բարեկեցիկ պայմաններ: Այս հիմնական սկզբունքները ներառված են 2030թ. կայուն զարգացման 17 նպատակներում, ինչպես նաև համահունչ են 2019-2023թթ ԱՀԿ-ի աշխատանքային նախագծում ներկայացված ընդհանուր նպատակներին: «COVID-19-ը բացահայտեց մեր առողջապահական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը։ Ամենախոցելի կողմն այն է, որ տարեցներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք արտակարգ իրավիճակների պայմաններում առավել խոցելի են դառնում: Քաղաքական գործիչները պետք է լսեն առողջապահական կառույցների ղեկավարների ու գիտնականների ձայնը, քանի որ առողջությունն ու տնտեսությունը անքակտելիորեն փոխկապակցված են: Համավարակը մեզ ստիպեց շատ արագ անդրադառնալ այս խնդիրներին, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագիծն ուղղորդում է մեզ այդ խնդիրները լուծել այնպես, որ ձևավորվի վստահություն և առողջ հասարակություն», - ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն: COVID-19-ից քաղած դասերը Նստաշրջանի ընթացքում դոկտոր Կլուգեն խոսել է նաև COVID-19 համավարակի ժամանակ եվրոպական տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցմանը խոչընդոտող երևույթների մասին. · Անդամ պետությունների 68%-ը ոչ վարակիչ հիվանդությունների առողջապահական ծառայություններն իրականացնելիս առերեսվել է խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի, հիպերտոնիայի և քաղցկեղի հետազոտությունների ժամանակ: · Երկրները հայտնում են կրծքագեղձի քաղցկեղի պատճառով մահացության 10 տոկոս և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահացության 15 տոկոս աճի մասին: · Տարածաշրջանի 6 երկրներում խախտվել է պատվաստումների բնականոն ընթացքը: · Մայիսին 28 երկրներ հայտնել են տուբերկուլոզի դեպքերի վերաբերյալ ծանուցումների 50 տոկոս նվազման մասին: COVID-19-ի արձագանքման գործողությունների վերանայման շրջանակում առանձնացված և տարածաշրջանային տնօրենի ղեկավարի զեկույցում մանրամասն ներկայացված են հետևյալ երեք հիմնական դասերը. · Մեզ անհրաժեշտ է համերաշխություն՝ առողջապահության ոլորտում առաջ եկող արտակարգ իրավիճակներում հաջողության հասնելու համար: Անհատների, համայնքների ու երկրների միջև համերաշխությունը ենթադրում է առողջապահական պարագաների և միջոցների փոխանակում, հիվանդանոցներում պացիենտների ընդունում, բուժաշխատողների գործուղումներ, նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաև օժանդակություն համաշխարհային նախաձեռնություններին, ինչպիսիք են COVID-19-ի գործիքների ու պարագաների հասանելիությունը, արագ հետազոտության, զարգացման, արտադրության ապահովումը, բժշկական միջոցների և պատվաստանյութերի արդարացի բաշխումը: · Մեզ անհրաժեշտ են առողջապահական ավելի ուժեղ համակարգեր, որոնք կարող են արդյունավետ արձագանքել համավարակին՝ ապահովելով անհատական պաշտպանիչ հանդերձանք ու պարագաներ, թեստավորման հավաքածուներ, ինտենսիվ թերապիայի մահճակալներ և COVID-19 դեպքերի հետագծման գործիքներ՝ լավ պատրաստված բուժանձնակազմի նորարարական ու ինտեգրված բուժօգնության, սոցիալական ծառայությունների ու թվային առողջապահական լուծումների ամուր կապերի հաշվին՝ պահպանելով բժշկական գլխավոր ծառայությունների լիակատար մատուցման մեխանիզմը: · Մենք պետք է ընդունենք առողջությունն ու տնտեսական զարգացումը որպես նույն մետաղադրամի 2 կողմ: Վիրուսի փոխանցումը վերահսկելը բիզնեսի ու առևտրի գործարկման նախապայմանն է, և արձագանքից դեպի վերականգնում անցումը հնարավորություն է ընձեռում մարդկանց և նրանց առողջությունը դնել հայեցակարգի առանցքում՝ գիտակցելով, որ հանրային առողջությունը տնտեսական զարգացման, անվտանգության և խաղաղության խթան է: |
«Շրջանառվում են անտրամաբանական օպտիմալացման նախագծեր»․ Անուշ Պողոսյան
190Երեկ, 00:36Գուցե նախարարի սիրելի «Ուիգմոր»-ի լիցենզավորումը հրահանգված էր հապճե՞պ տալ. «Ժողովուրդ»
18301.03.2025, 09:18«Դպրոցներն ու մանկապարտեզները փակելու կարիք չկա՞»․ հարց՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
16028.02.2025, 10:48Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
16528.02.2025, 10:06«Մարդիկ օրերով արյան դոնոր են փնտրում»․ Վարդուհի Սարգսյան
14227.02.2025, 16:00«Հերթական մահվան դեպքը՝ պլաստիկ վիրահատության հետևանքով»․ Անուշ Պողոսյան
27427.02.2025, 00:48