Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

«Պահանջում եմ, որպեսզի Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի». Անի Սամսոնյան

218
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 17:45
«Պահանջում եմ, որպեսզի Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի». Անի Սամսոնյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ երեկվա հարցազրույցին. «Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, պահանջում եմ, որպեսզի պետության միջոցներից հեռարձակվող Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներողություն խնդրի՝ նախորդ օրը իր կողմից ցուցաբերված անհանդուրժողականության, ոչ հարգալից պահվածքի, կողմնակալության, վիրավորանքի ու ոչ պրոֆեսիոնալ կեցվածքի համար: Սա Հ1-ի պատիվն է ու հեղինակությունը»: