Երևան`   +26 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից

209
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 17:00
Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը և Քոչարյանին պատկանող գույքի մի մասն ազատեց կալանքից: Հիշեցնենք, որ դատարանը որոշումը կայացրել է դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում։