Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

«Նողկալի խայտառակություն». Դավիթ Գյուրջյան

181
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 20:45
«Նողկալի խայտառակություն». Դավիթ Գյուրջյան

Փաստաբան Դավիթ Գյուրջյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միամտորեն, իսկապես, հույս ունեի, որ ԳՈՆԵ Խունդկարյանին չեն ընտրի, հիմա նույնիսկ Հովիկ Աբրահամյանին բերեն քայլացնեն ու նշանակեն ԱԺ նախագահ, էլ չեմ զարմանա: Պարզապես նողկալի, նողկալի խայտառակություն, լավ կլիներ էլ չհամարձակվեք ինչ-որ հեղափոխական արժեքներից խոսել լուրջ դեմքերով և հատկապես դատաիրավական որևէ բարեփոխման մասին:
Ուռուցք հեռացնելու փոխարեն 2018-ից սկսած միայն մետաստազներ են ավելանում: Գոռում ենք բարեփոխում, վեթինգ և էլի դատարկ բառեր, բայց փոխարենը ունենում ենք Ռուբեն Վարդազարյան՝ ԲԴԽ նախագահ, Արթուր Մկրտչյան՝ Երևան քաղաքի դատարանի նախագահ, Երվանդ Խունդկարյան՝ ՍԴ դատավոր, ու սրանք դեռ ամենացայտուն օրինակներն են: Անհամբեր սպասում եմ, որ Խունդկարյանի տեղն էլ Արթուր Մկրտչյանը հայտնվի, որ ամենն իր տեղում լինի»: