Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

«Երվանդ Խունդկարյանը որևիցե ձևով խամաճիկի դերում հանդես չի եկել». Ալեն Սիմոնյան

204
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 14:40
«Երվանդ Խունդկարյանը որևիցե ձևով խամաճիկի դերում հանդես չի եկել». Ալեն Սիմոնյան

«Դուք ասում եք խամաճիկային թեկնածու չենք ուզում, բայց մեծ ջանք պետք չէ մամուլում մեկ-երկու հրապարակում նայելու և հիշելու, թե ինչ քննադատություններ են եղել այդ առումով, որ Խունդկարյանը վերադասի հրամանները խոնարհաբար կատարող է և այլն»,- ԱԺ-ում լրագրողի հարցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դուք արտահայտություն եք անում, որը շատ անձնական է: Ես գտնում եմ, որ այս ժամանակահատվածում, ընդհակառակը, պարոն Խունդկարյանը եղել է այն մարդկանցից, որը որևիցե ձևով խամաճիկի դերում հանդես չի եկել, մենք չենք ունեցել նման գեթ մեկ օրինակ»:

Դիտարկմանը, թե այս ժամանակահատվածի մասին չէ խոսքը, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, հիմա նստել ենք կենսագրություններ ենք ուզում քննարկել, փաստն այն է, որ այս պաշտոնին հավակնելու համար կան շատ խիստ պահանջներ, և այսօր ընտրվել են նոր դատավորներ, որոնք կանեն իրենց աշխատանքը: Նրանք չեն հանդիսանում ՀՀ գործող իշխանության սպասարկուները»:

Իսկ թե նախկին իշխանության հետ ինչ հարաբերություններ են ունեցել, Ա. Սիմոնյանն արձագանքեց. «Բոլորս էլ նախկին իշխանության հետ նույն շենքում աշխատել ենք, ինչ-որ ձևով առնչվել ենք, ապրում ենք այս երկրում... ես մարդկանց դատելով չեմ զբաղվում, ես կարծիք եմ հայտնում, և կարծում եմ, որ պարոն Խունդկարյանը կարող է իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»: