Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

«Պոպոքը սնունդ չի համարվում». ոստիկանը՝ քաղաքացուն

212
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 14:15
«Պոպոքը սնունդ չի համարվում». ոստիկանը՝ քաղաքացուն

Ֆեյսբուքյան օգտատեր Վալերի Մանուչարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ոստիկանը տուգանում է քաղաքացուն դիմակ չկրելու համար։ Պարզվում է, վերջինը դիմակն իջեցրած է եղել ընկույզ ուտելու համար, որը, ըստ ոստիկանի, «սնունդ չի համարվում»:

Տեսանյութին կից օգտատերը գրել է. «ՀՀ ոստիկանապետին խնդրում եմ՝ թիվ 08920 ոստիկանի կրծքանշանը կրող ավագ ենթասպա Կարեն Մկրտչյանի մասնագիտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև օգնելու նոր գիտելիքներ ձեռք բերելու նպատակով գործուղել որևէ հաստատություն, որտեղ նրան կբացատրեն, որ պոպոքը համարվում է սնունդ և կբացատրեն, որ իզուր է ինձ գաղտնի լուսանկարել և ծառայությունից դուրս փորձել գտնել ու ջնջել տալ այս տեսանյութը»: