Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

«Մարդ կա՝ բեզնեսն է կորցնում, մարդ կա՝ երեխան է մենակ մնացել». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

142
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 13:00
«Մարդ կա՝ բեզնեսն է կորցնում, մարդ կա՝ երեխան է մենակ մնացել». ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի

«Էնպես չի, որ հաճույքի համար ենք ուզում գնալ Ռուսաստան. էստեղ հավաքված բոլոր մարդիկ ինչ-որ խնդիր ունեն: Մարդ կա՝ բեզնեսն ա կորչում, մարդ կա՝ երեխան ա մենակ մնացել»,- Ազգային ժողովի դիմաց իրենց խնդիրներն են ներկայացնում ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները:

«Անձնագրիս ժամկետը լրանում էր, մարտի 13-ին եկել եմ երկարացնեմ, հետ գնամ, ճանապարհները փակվել են, հիմա մնացել եմ այստեղ. կինս, երեք երեխաներս ու մայրս այնտեղ են, ես այստեղ՝ մենակ»,- ասում էր նրանցից մեկը:

Ցուցարարների խոսքով՝ Ռուսաստան մեկնել ցանկացողների թիվը 150-200 է, դրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր պայքարում են. «Կարևոր չէ՝ ճանապարհը ցամաքային կլինի, թե օդային, կարևորը՝ բացեն, գնանք, հասնենք մեր ընտանիքներին: Մենք պատրաստ ենք ճանապարհածախսը մեզ վրա վերցնել, ամեն հարց ինքներս լուծել, միայն թե մի ճանապարհ բացեն»,- ասում էին քաղաքացիները՝ նշելով, որ իրենց պահանջներից մեկն էլ այն է, որպեսզի խորհրդակցություն լինի այս հարցի շուրջ, մինչդեռ, նրանց խոսքով՝ «որևէ մեկը մեր հարցերին կոնկրետ պատասխան չի տալիս»: