Երևան`   +26 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

«Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է իշխանության և ԲՀԿ-ի միջև». լրագրողը՝ Մակունցին

138
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 12:45
«Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է իշխանության և ԲՀԿ-ի միջև». լրագրողը՝ Մակունցին

Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հարցին, թե Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումից հետո քաղաքական պայմանավորվածություններ ձեռք բերվե՞լ են իշխանության և ԲՀԿ-ի միջև, պատասխանեց, որ քաղաքական պայմանավորվածություններ որևէ ուժի հետ չկան:

Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ քննարկմանը, Մակունցն ասաց. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ մարմին է, և այն որոշումներն ու եզրակացությունները, որոնք իրենք տալիս են, անցնում է որոշակի ընթացակարգով, իսկ դրան էլ հետևում է առանձին ընթացակարգ, որով բոլորս պետք է շարժվենք»: