Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Նավալնին ապաքինվում է և մտադիր է վերադառնալ Ռուսաստան

2359
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 13:30
Նավալնին ապաքինվում է և մտադիր է վերադառնալ Ռուսաստան

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գերմանացի դատախազի հետ զրույցում ասել է, որ իրեն թունավորել են։ Նա ապաքինվում է և հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Ռուսաստան: «Նավալնին լիովին գիտակցում է, թե ինչ վիճակում է, ինչ է տեղի ունեցել, և թե որտեղ է գտնվում»,- ասել է Գերմանիայի անվտանգության ծառայության աշխատակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի և Շվեդիայի լաբորատորիաները հաստատել են, որ Նավալնիի թունավորման համար օգտագործված նյութը «Նովիչոկ» խմբին է պատկանում։ Այս արդյունքները համապատասխանում են Բեռլինի սեփական եզրակացություններին և լրացուցիչ անգամ ապացուցում Ռուսաստանի ներգրավվածությունը:
Նավալնին շարունակում է մնալ հիվանդանոցում՝ գերմանական ոստիկանության ուժեղացված հսկողության տակ: Դատախազի հետ զրույցում նա մերժել է Գերմանիայի հետ այդ գործը համատեղ քննելու Ռուսաստանի խնդրանքը, ասել է անվտանգության աշխատակիցը։
Ռուս պաշտոնյաները պնդել են, որ չկա որևէ ապացույց, որ Նավալնին թունավորվել է։