Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2020 թ.

«Կքննարկենք լեռներում մագլցող մեր սկալալազ նախարարի հայտարարությունները». Նաիրա Զոհրաբյան

159
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 11:40
«Կքննարկենք լեռներում մագլցող մեր սկալալազ նախարարի հայտարարությունները». Նաիրա Զոհրաբյան

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննող ԱԺ հանձնաժողովի կազմը հաստատելու հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով իշխանական գործընկերների ելույթներին, ասաց. «Մենք ձեզ հետ միասին կքննարկենք միտինգների ժամանակ վարակվածների ու «Այո»-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների, Իտալիայի անպատասխանատու ռեյսերի, կորոնավիրուսը պինցետով ու արաղով ախտահանելու, լեռներում մագլցող մեր սկալալազ նախարարի հայտարարությունները: Կքննարկենք, թե ինչպես եղավ, որ Գյումրիի մահացած տատիկի դիակը կորավ, հետո հայտնվեց Նոր Հաճնի գերեզմանոցում, կքննարկենք քաղաքացու հայտարարությունը, որ հարազատի դիմակը տվել են՝ ատամնաշարը ջարդված և այլն»: Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը չի ընդգրկվելու այդ հանձնաժողովում: