Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

«Փաստը, որ նա ու իր նմանները դեռ պաշտոնավարում են, արդեն պրոբլեմ է». Ս. Սահակյան

141
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 11:20
«Փաստը, որ նա ու իր նմանները դեռ պաշտոնավարում են, արդեն պրոբլեմ է». Ս. Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մյուսներին լավ չգիտեմ, բայց Խունդկարյանի ՍԴ դատավոր դառնալը նշանակում ա խորը անարգանք դատական համակարգի փոփոխություն ակնկալիքով հեղափոխական գործընթացներին մասնակցած յուրաքանչյուրին։ Դեռ միայն փաստը, որ նա ու իր նմանները դեռ պաշտոնավարում են որպես դատավոր, արդեն պրոբլեմ ա։ ԱԺ-ի կողմից նրան նման բարձր լեգիտիմությամբ մանդատ տալը վառ գույներ ու երանգներ կտա էդ պրոբլեմին՝ շարունակական թողնելով սահմանադրական արդարադատության նկատմամբ նախկին համակարգի արհամարհանքն ու բռնաբարությունը»։