Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

«Գուցե իրենց բակի բեսեդկի բլոտ խաղացողնե՞րն են ասել». Լյովա Եղիազարյան

143
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 10:45
«Գուցե իրենց բակի բեսեդկի բլոտ խաղացողնե՞րն են ասել». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդը չգիտի և չգիտի, որ չգիտի։
Անի Սամսոնյանը խոսելով կրթական չափորոշիչների մասին, ասում է, որ չի կարդացել հեղինակի գիրքը, բայց գիտի, որ թուրքամետ է։ Որտեղի՞ց գիտի։ Գուցե իրենց բակի բեսեդկի բլոտ խաղացողնե՞րն են ասել, կամ Ազգային ժողովի բուֆետո՞ւմ է լսել:
Գուցե Անժելան, Սաթիկը կամ Ագնեսա՞ն են ասել, որոնց մոտ հաճախ է լինում, կամ կոյուղաջրի աղջիկնե՞րը:
Հեշտությամբ մեղադրում է գիտնական կնոջը թուրքամետության մեջ, որովհետև լեզվի տակը ոսկոր չկա, որովհետև կիսատ-պռատ մտքեր ասելը դարձրել են սովորություն, որովհետև բամբասանքը, ստախոսությունը իրենց համար քաղաքական հավատամք է։ Ժողովրդին դուր գալու անզուսպ մղումը հաճախ բերում է այսպիսի զավեշտալի ու խայտառակ վիճակի։
Ինքնակրթվեք։
Չիմանալը ամոթ չէ, չիմացածը պնդելն է ամոթ»։