Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2020 թ.

««Իմ քայլի» պատգամավորները պետք է հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը». Ա. Բաբաջանյան

133
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 09:45
««Իմ քայլի» պատգամավորները պետք է հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը». Ա. Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաժարվում եմ հավատալ, որ մեր երկրի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու համար պատասխանատու հեղափոխական ուժը պատրաստ է Հայաստանի ժողովրդավարության գերեզմանափորերից մեկին՝ Ա1+ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանից իջեցված քաղաքական հրահանգը դատական կարգով վավերացրած իշխանական կամակատար Երվանդ Խունդկարյանին վստահել մեր մանուկ ժողովրդավարության պաշտպանությունը:

«Իմ քայլը» խմբակցության ողջամիտ և տարիների պայքարի բովով անցած պատգամավորները պետք է իրենց ձեռքը վերցնեն դրության պատասխանատվությունը և հրաժարվեն դառնալ Խունդկարյանի հանցակիցը:

Այդպիսի ընտրությունը էական վնաս է հասցնելու ժողովրդավարական Հայաստանին, Հայաստանի ժողովրդավարացումն անշրջելի դարձնելու մեր միասնական ջանքին և երազանքին»: