Երիտասարդ մայրիկը պարծեցել է նոր սպորտքարով ու մի քանի րոպեից մահացու վթարի ենթարկվել
![]() ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում ապրող 25–ամյա Սթեֆանի Վասկեզը զարմացրել է «Իսթգրամ»-ի իր հետևորդներին՝ իր նոր մեքենայի լուսանկարներով ու տեսանյութերով: Աղջիկը պարծեցել է նոր դեղին Toyota Supra սպորտքարով, որին քաջածանոթ են «Ֆորսաժ» ֆիլմի երկրպագուները: «Supra-ն կրակ է. բոլորի վերջը տալու եմ մայրուղում»,- գրել է Սթեֆանին: Հրապարակումներից կարճ ժամանակ անց աղջիկն իր ընկերոջ հետ սկսել է մեծ արագությամբ սլանալ մեքենայով, սակայն չի կարողացել ճիշտ շրջադարձ կատարել ու դարձել է զանգվածային վթարի պատճառ: Պարզվել է, որ Սթեֆանին արագ վարելու սիրահար է եղել և փողոցում մրցավազքեր է սարքել անգամ ոչ սթափ վիճակում: Նա անցնում էր արագությունը գերազանցելու և ապօրինի զենք պահելու վերաբերյալ դատական գործերով: Սթեֆանին 3 տարեկան որդի ուներ: |

«Խցանման մեջ մնալիս՝ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատեցնել՝ իրավիճակը լուծելու համար»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
3914:54
Zoom-ի, CNN-ի և IKEA-ի կայքերը կիբերհարձակման են ենթարկվել
12214:13
«Այստեղ նախկինում առանձնատներ են եղել, հիմա շենքեր են կառուցել, բայց ենթակառուցվածքները մնացել են նույնը»․ Վահե Գևորգյան
9113:12
Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին (տեսանյութ)
11012:42
Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ «Ժողովուրդ»
10909:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13907:06






