Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 20 սեպտեմբերի, 2020 թ.

«Երբ «Կենտրոն»-ում էիք, Ծառուկյանի հետ էիք համաձայն, հիմա՝ այս իշխանությունների, մի օր էլ՝ գուցե մեզ հետ». Սամսոնյանը՝ Պ. Ղազարյանին

183
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 00:05
«Երբ «Կենտրոն»-ում էիք, Ծառուկյանի հետ էիք համաձայն, հիմա՝ այս իշխանությունների, մի օր էլ՝ գուցե մեզ հետ». Սամսոնյանը՝ Պ. Ղազարյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Հանրայինում հարցազրույցի ընթացքում բանավեճ սկսվեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի և հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի միջև:

«Իհարկե, Դուք ինձ հետ չեք համաձայնի: Երբ Դուք, օրինակ, աշխատում էիք «Կենտրոն» հեռուստաընկերությունում, Դուք համաձայն էիք Գագիկ Ծառուկյանի հետ, հիմա երբ աշխատում եք Հանրային հեռուստաընկերությունում, Դուք համաձայն եք իշխանության հետ, երբ մենք կլինենք իշխանության, կամ ունենանք հեռուստաընկերություն և Դուք աշխատեք այնտեղ, համաձայն կլինեք մեզ հետ»,- դիմելով Պ. Ղազարյանին՝ ասաց Անի Սամսոնյանը:

Ի պատասխան պատգամավորի հայտարարություններին՝ հարցազրուցավարն ասաց. «Ի՞նչ ա նշանակում՝ ես «Կենտրոն»-ում համաձայնում էի Գագիկ Ծառուկյանի հետ: Դուք հերթական դեմագոգիան եք անում»:

«Ես ասում եմ՝ Դուք կողմնակալ եք»,- արձագանքելով Պ. Ղազարյանի հարցադրմանը՝ ասաց Անի Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբ «Կենտրոն»-ում էիք, Ծառուկյանի հետ էիք համաձայն, հիմա՝ այս իշխանության, մի օր էլ՝ գուցե մեզ հետ». Սամսոնյանը՝ Պ. Ղազարյանին