Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

«Ժողովրդի հիմարացման գործընթաց է գնում». Ստեփան Դանիելյան

178
Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2020 թ., 01:05
«Ժողովրդի հիմարացման գործընթաց է գնում». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովրդավարությունը կառավարման մեխանիզմ է, բայց ոչ՝ նպատակ։
Երբ այն ներկայացվում է որպես նպատակ, այդ ժամանակ սկսվում է ժողովուրդների հիմարացման ու հնարավոր նպատակների արժեզրկման գործընթացը, այսինքն այն, ինչը հիմա է կատարվում։
Երբ ժողովրդավարությունը նպատակ է համարվում, ապա սկսվում է պայքար հանուն դրա և անգամ հանուն ժողովրդավարության հաղթանակի կարելի է դիկտատուրա հայտարարել ու խախտել մարդու տարրական իրավունքները։
Կեղծ նպատակները միշտ կեղծ տեղ են տանում»: