Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

««Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին». Ժաննա Ալեքսանյան

151
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 15:35
««Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» կասկած չթողեց, որ քվեարկելու է Երվանդ Խունդկարյանի օգտին. հարցերը ձևակերպված էին խիստ բարեկիրթ և անվնաս, իսկ պատասխանները, այսպես ասած, սպասելի և կանխատեսելի: Իրականությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին ներկայացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, բայց կարծում եմ՝ դա ներկաներին պետք չէր. առանց խոսքերի էլ դա պարզ է: Խունդկարյանն ակնարկ անգամ չարեց իր բարոյական պատասխանատվության, քաղաքական պատվերին իր խոնարհ մասնակցության մասին: Գուցե հենց այդ հատկանիշներն են գնահատվում: Լավ, սպասենք մինչև քվեարկություն, Աստված տա՝ սխալվեմ»: