Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2020 թ.

«Հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ». Հայկ Մարության

159
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 13:05
«Հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ». Հայկ Մարության

«Ես կարող է հիմա մի փոքր սենսացիոն բան ասեմ, բայց մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնն, այնուամենայնիվ, որոշակի մոդիֆիկացիայի և փոփոխությունների պետք է ենթարկվի, և դա, արդեն, կարող է չլինել գլխավոր ճարտարապետ, կարող է մի մարմին կամ խորհուրդ լինել. այսինքն՝ մի այլ բան, որի շուրջ մենք հենց հիմա աշխատանքներ ենք տանում»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե ո՞վ է Երևանի գլխավոր ճարտարապետի իր թեկնածուն, ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հրաժարականից հետո այդ պաշտոնը դեռևս թափուր է: