Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Թրամփը հայտարարել է, որ Բայդենը բավականաչափ խելացի չէ՝ Պուտինի հետ բանակցությունների համար

855
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 13:20
Թրամփը հայտարարել է, որ Բայդենը բավականաչափ խելացի չէ՝ Պուտինի հետ բանակցությունների համար

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը բավականաչափ խելացի չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին Նևադա նահանգում կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես ունեցել եմ հնարավորություն ծանոթանալու Չինաստանի նախագահ Սիի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփի խոսքով՝ Պուտինն ու Սի Ցզինպինը խելացի ու հնարամիտ մարդիկ են։ ԱՄՆ նախագահը նույնպես պետք է սրամիտ լինի, սակայն Բայդենն այդպիսին չէ։ Դրա համար էլ, Թրամփի կարծիքով, Բայդենն արժանի չէ լինել ԱՄՆ նախագահ։

Ավելի վաղ Թրամփը գոհունակություն էր հայտնել, որ Ջո Բայդենն ընտրություններում լինելու է իր մրցակիցը: