Սպանություն Գյումրիում. ՔԿ-ն մանրամասներ է հաղորդում
2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:23-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ «ձախ զստափոսի կտրած-ծակած վերք, ձախ քունքային շրջանի կապտուկ, վերջույթների քերծվածքներ՝ կենսաբանական մահ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրի քաղաքի 35-ամյա բնակիչը, ինչպես նաև նույն քաղաքի 34-ամյա բնակիչը՝ «ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ: Նախնական տվյալներով՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 61-րդ թաղամասի 11-րդ փողոցի պուրակում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը վիճաբանել է 35-ամյա և 34-ամյա տղամարդկանց հետ և սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջիններիս, որի հետևանքով 35-ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00