Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 26 սեպտեմբերի, 2020 թ.

«Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում». Սամսոնյանը՝ Խունդկարյանին

115
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 11:25
«Ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում». Սամսոնյանը՝ Խունդկարյանին

ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածու Երվանդ Խունդկարյանին, ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը հարցրեց. «Ձեր մասնակցությամբ բազմաթիվ որոշումներ ՄԻԵԴ-ում հասել են այն բանին, որ պետությանը բերել են նյութական մեծ կորուստներ, նաև՝ օրինականության, մարդու իրավունքների գերակայության: Ասեք նաև, թե ի՞նչ մասնակցություն եք ունեցել «Ա1+» հեռուստաընկերության փակման գործում»: Խունդկարյանն ասաց, որ գործում հանդես է եկել միանձնյա դատավոր. «Զարմացած եմ՝ ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության մասով, թե ես փակել եմ «Ա1+»-ը: Տարակուսում եմ՝ արդյոք մարդիկ կարդացե՞լ են ՄԻԵԴ այդ վճիռը, որտեղ արձանագրվել է, որ արդար դատաքննության խախտում տեղի չի ունեցել, որ տնտեսական դատարանի վարքագիծն ու գործողությունները եղել են օրինական: ՄԻԵԴ-ն արձանագրել է կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում. որոշման հիմնաքարը եղել է այն, որ օրենսդրությունը խնդիր է ունեցել այդ ժամանակաշրջանում»: