Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Չի եղել դեպք, որ խնդրենք թեկնածուին՝ մի հատ կարա՞ս գաս մեր հետ հանդիպես». Ն. Զոհրաբյան

249
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 10:35
«Չի եղել դեպք, որ խնդրենք թեկնածուին՝ մի հատ կարա՞ս գաս մեր հետ հանդիպես». Ն. Զոհրաբյան

«Իմ 13 տարվա պառլամենտական գործունեության մեջ չի եղել որևէ դեպք, որ գնանք խնդրենք թեկնածուին, ասենք՝ մի հատ կարա՞ս գաս մեր հետ հանդիպես: Սա հետընթաց է»,- շարունակելով Էդմոն Մարուքյանի բարձրացրած թեման՝ ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ՍԴ դատավորների թեկնածուների ընտրությանը:

Հիշեցնենք՝ դիմելով ԱԺ նախագահին, Մարուքյանը հարցրել էր, թե ինչո՞ւ թեկնածուների հետ հանդիպումներ չեն կազմակերպվել: