Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ չի կազմակերպվել հանդիպում ՍԴ դատավորների թեկնածուների հետ». Մարուքյանը՝ Միրզոյանին

296
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 10:30
«Ինչո՞ւ չի կազմակերպվել հանդիպում ՍԴ դատավորների թեկնածուների հետ». Մարուքյանը՝ Միրզոյանին

«Լրագրողները հարցնում են, թե ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուների հետ չենք հանդիպել: Ասում եմ՝ որովհետև չեն դիմել, որ հանդիպենք: Հիմա Ձեզ եմ հարցնում՝ ինչո՞ւ չեն կազմակերպվել նման հանդիպումներ ու գնալով այս փորձը վատանում է, այսինքն՝ էդ պրակտիկան վերանում է»,- ԱԺ-ում դիմելով Արարատ Միրզոյանին՝ հարցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ԱԺ նախագահն ասաց, որ ո՛չ խմբակցությունների, ո՛չ թեկնածուների կողմից նման նախաձեռնություն չի եղել: «Երբ ասում եմ՝ գնալով վատանում է, նկատի ունեմ նախկինում թեկնածուներն առաջադրող մարմինները նախաձենում էին նման հանդիպումներ, հիմա ոչ ու ինձ թվում է՝ վատանում է փորձը»,- պարզաբանեց Մարուքյանը: «Էս դուք, էս թեկնածուները, կարող եք ձեր հարցերն ուղղել»,- արձագանքեց ԱԺ խոսնակը: