Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 27 սեպտեմբերի, 2020 թ.

Ջամշլու գյուղում «Opel»-ը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

111
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ., 10:00
Ջամշլու գյուղում «Opel»-ը գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 00։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և գլորվել ձորակը․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռեգինա Մ-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ճանապարհի երթևեկելի հատված: