Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մինսկում կանայք հանել են իրենց բերման ենթարկել փորձող տղամարդկանց դիմակները

1077
Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2020 թ., 17:35
Մինսկում կանայք հանել են իրենց բերման ենթարկել փորձող տղամարդկանց դիմակները

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր բելառուսական ընդդիմությունը կոչ է արել կանանց դուրս գալ ցույցի, որը կրելու է «Ընկերուհին հանուն ընկերուհու» կարգախոսը: Մինսկի կենտրոնական հատվածում մեծ թվով կին ցուցարարներ են հավաքվել, սկսվել են ձերբակալումները: Քիչ առաջ կանայք հարձակվել են մուգ կանաչ հագուստով անհայտ ուժայինների վրա, ովքեր փորձել են մի քանիսին բերման ենթարկել: Կանայք աղմուկ-աղաղակով տղամարդկանց գլխից հանել են դիմակները: