Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Շվեյցարիայում շոկոլադի թանգարան կբացվի՝ աշխարհում խոշորագույն շոկոլադե շատրվանով

2906
Կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ., 02:10
Շվեյցարիայում շոկոլադի թանգարան կբացվի՝ աշխարհում խոշորագույն շոկոլադե շատրվանով

Հայտնի շոկոլադ արտադրող Lindt ընկերությունը բացում է շոկոլադի թանգարան և առաջարկում շրջայց երկրպագուներին՝ ծանոթանալու, թե ինչպես են արտադրվում իր յուրահատուկ քաղցրավենիքները։
Սեպտեմբերի 13-ին կբացվի Lindt-ի «Շոկոլադի տունը»։ Տեսարժան վայրն իր մեջ կներառի աշխարհի ամենաբարձր շոկոլադե շատրվանը, որի բարձրությունը 9 մ-ից ավելի է։ Շատրվանից կթափվի 1000 լ հալված շոկոլադ՝ Լինդորի հսկա գունդը ծածկելու համար:
36 ամիս է պահանջվել «Շոկոլադի տուն»-ը կառուցելու համար։
Ներսում կանցկացվեն շոկոլադե դասընթացներ և այստեղ կլինի աշխարհի ամենամեծ Lindt կրպակը։
Բացի «Շվեյցարական պիոներների» սենյակից, որը այցելուներին ցույց կտա, թե ինչպես է Շվեյցարիան հայտնի դարձել իր շոկոլադով, գործելու է նաև «Շոկոլադի պատմության» սենյակը:
Lindt Lindor balls-ի հայտնի գնդիկների սիրահարների համար կլինեն նաև ապրանքանիշի սիրելի քաղցրավենիքներից մեկի տեսքով պատրաստված ֆոտո ցուցատախտակներ։ Այստեղ կգործի նաև Lindt սրճարանը և հատուկ համտեսման սրահը, որը հայտնի է որպես «Շոկոլադե դրախտ»։