Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Կրեմլում հաստատել են Լուկաշենկոյի այցը Ռուսաստան

921
Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2020 թ., 15:15
Կրեմլում հաստատել են Լուկաշենկոյի այցը Ռուսաստան

Կրեմլը հաստատել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ սեպտեմբերի 14-ի այցը Ռուսաստան։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է պարզաբանել երկու երկրների միջև հարաբերություններին վերաբերող հարցեր:

«Այո՛, Լուկաշենկոյի այցն իսկապես տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ Աշխատանքային այց կլինի, նա կհանդիպի նախագահ Պուտինի հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք փաստաթղթերի ստորագրում, Պեսկովը պատասխանել է՝ «ոչ»: Ինչ վերաբերում է մամուլի համար նախատեսված հայտարարություններին, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «կփորձենք դա կազմակերպել»: