«Նավալնիի թունավորումը թանկ կարժենա ռուսների համար»․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ մեծ հավանականություն կա, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը պատվիրվել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Ամբողջ աշխարհում մարդիկ տեսնում են այս գործունեությունն այնպիսին, ինչպիսին այն կա»,- ասել Է Պոմպեոն: «Եվ երբ նրանք տեսնում են ընդդիմադիրին թունավորելու փորձը և գիտակցում, որ ամենայն հավանականությամբ դա իրականացվել է ռուս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, կարծում եմ՝ սա լավ չի անդրադառնա ռուսների վրա»։ Պոմպեոն կրկնել է, որ Միացյալ Նահանգներն ու նրանց եվրոպական դաշնակիցներն ուզում են, որ Ռուսաստանը մեղավորներին պատասխանատվության ենթարկի: «Մենք կքննարկենք, կգնահատենք և կփորձենք անել հնարավոր ամեն բան, որպեսզի նվազեցնենք նման դեպքերի կրկնության վտանգը»,- ասել է Պոմպեոն։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ինքը ռուս ընդդիմադիր գործչի թունավորման ոչ մի ապացույց չունի: |
Օնիկ Գասպարյանն այս պահին Հակակոռուպցիոն դատարանում է
1212:54«Անհայրենիք բոմժե՛ր, երեխուս ապագան են տալիս». ոսկեպարցի կինը՝ սակրավորներին (տեսանյութ)
2312:48Փոխվարչապետի գրասենյակը՝ տավուշցիների հետ հանդիպման մասին
4112:24«Մեզ թույլ չեք տալիս առաջ գնանք, դո՛ւք դադարեցրեք». բնակիչները՝ ոստիկաններին (տեսանյութ)
4612:18Բնակիչները փորձում են կանխել Ոսկեպարում իրականացվող ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
6411:48Մհեր Գրիգորյանի հանդիպումը տավուշցիների հետ չեղարկվել է (տեսանյութ)
7011:18