Կիպրոսն արգելափակում է ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ․ #Bloomberg
![]() Կիպրոսն արգելափակել է Եվրոմիության կողմից Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունումը, հայտնել է Bloomberg-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Կիպրոսը չի համաձայնել Մինսկի նկատմամբ առաջարկված միջոցներին՝ ձգտելով ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում ներառել թուրքական յոթ ընկերությունների, որոնք մասնակցել են Կիպրոսի տնտեսական գոտում բնական գազի արդյունահանման աշխատանքներին: Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդունման համար անհրաժեշտ է Եվրոմիության բոլոր՝ 27 երկրների համաձայնությունը։ Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն արդար և ազատ չեն, ինչպես նաև հրաժարվել է ճանաչել դրանց արդյունքները: Բացի այդ, Եվրոմիության առաջնորդները պայմանավորվել են առանձին պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ՝ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար: Բելառուս 30 պաշտոնյաների համար մուտքի արգելք են սահմանել Էստոնիան, Լատվիան և Լիտվան:
|

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
