Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տուսկն առաջարկել է Սերգեյ և Սվետլանա Տիխանովսկայաներին ներկայացնել Նոբելյան մրցանակի

3139
Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 18:50
Տուսկն առաջարկել է Սերգեյ և Սվետլանա Տիխանովսկայաներին ներկայացնել Նոբելյան մրցանակի

Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, համաեվրոպական խոշորագույն կուսակցության՝ Եվրոպական ազգային կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկն առաջարկել է բելառուս ընդդիմադիրներ Սերգեյ և Սվետլանա Տիխանովսկայաներին ներկայացնել Նոբելյան մրցանակի: «Ես հավատում եմ՝ դա լինելու է ուժգին ազդակ, եթե ԵՄ-ն Սվետլանա Տիխանովսկայային ու նրա ամուսնուն՝ Սերգեյին, ով դեռևս բանտում է, ներկայացնի Նոբելյան մրցանակի՝ որպես հարգանքի նշան բոլոր բելառուս ձերբակալվածերին»,- գրել է նա իր թուիթերյան էջում: